29/04/2020 16:45
Բելգիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 7501-ի
Բելգիայում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 170 մարդ է մահացել, ուստի COVID-19- ի զոհերի թիվը հասել է 7501-ի՝ հաշվի առնելով հաստատված և կասկածելի բոլոր դեպքերը, ասված է Թագավորության ճգնաժամային նախարարության հաղորդագրության մեջ:
Այս ցուցանիշն աճել է նախորդ օրվա համեմատ, երբ գրանցվել էր մահվան 134 դեպք:
Միևնույն ժամանակ, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 525 նոր դեպք, ինչը 122-ով պակաս է նախորդ օրվա համեմատ: