29/04/2020 17:43
Բուլղարիան նախատեսում է հուլիսի 1-ին բացել զբոսաշրջային սեզոնը
Բուլղարիայի Սևծովյան տարածաշրջանում ամառային զբոսաշրջային սեզոնի նախապատրաստական աշխատանքները կսկսվեն հունիսի 15-ին, իսկ հուլիսի 1-ին Բուլղարիան բաց կլինի զբոսաշրջիկների համար, հայտնում է Rus.bg պորտալը՝ հղում անելով երկրի զբոսաշրջության նախարար Նիկոլինա Անգելկովային:
«Նիկոլինա Անգելկովան հայտնել է, որ նախնական պլանների համաձայն՝ ամառային զբոսաշրջային սեզոնի նախապատրաստական աշխատանքները կսկսվեն հունիսի 15-ին, իսկ ակտիվ ամառային սեզոնը կսկսվի հուլիսի 1-ին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարը նշել է, որ Բուլղարիայում տուրիզմը կազմում է ՀՆԱ-ի 12%-ը և ապահովում է 11% զբաղվածություն: