29/04/2020 12:10
Գերմանիան երկարաձգելու է արտասահմանյան ճանապարհորդությունների սահմանափակումները
Գերմանիայի իշխանությունները որոշել են երկարաձգել արտասահմանյան ճանապարհորդությունների սահմանափակումները: Այս մասին գրել է Spiegel-ը:
Ինչպես նշում է պարբերականը՝ կառավարությունը նման որոշման մասին կհայտարարի չորեքշաբթի:
Ըստ Spiegel-ի՝ սահմանափակումները կերկարաձգվեն առնվազն մինչև հունիսի 14-ը:
Այս որոշումը Գերմանիայի արտգործնախարարությունը համաձայնեցրել է այլ նախարարությունների հետ: