29/04/2020 16:00
Մեծ Բրիտանիայի վարչապետը կրկին հայր է դարձել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայր է դարձել, նա ունեցել է որդի, այս մասին հայտնում է նրա աշխատակազմի ներկայացուցիչը:
Նրան երեխա է պարգևել Քերրի Սիմոնսը:
«Լոնդոնի հիվանդանոցում վաղ առավոտյան լույս աշխարհ է եկել զույգի որդին: Մայրն ու երեխան իրենց լավ են զգում», - ասել է ներկայացուցիչը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ պլանավորում է ծնողական արձակուրդ վերցնել երեխայի ծնվելուն պես: