29/04/2020 16:36
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 5957-ի
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 93,7 հազարի, որից գրեթե 6 հազարը՝ մահվան ելքով, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 1 073 նոր դեպք, հաշվի առնելով այդ տվյալները, վարակվել է ընդհանուր առմամբ 93 657 մարդ: Ապաքինվել է 73 791-ը», - ասել է նա՝ IRINN հեռուստաալիքի եթերում:
Ընդհանբուր առմամբ, վիրուսը խլել է 5957 մարդու կյանք: Մեկ օրում մահացել է 80 պացիենտ: