29/04/2020 17:30
Քենիայում COVID-19-ի պատճառով մեկուսացվել է փախստականների աշխարհի ամենամեծ ճամբարներից մեկը
Քենիայի ՆԳ նախարար Ֆրեդ Մատյանգը կորոնավիրուսի տարածման հետ կապված արգելել է մուտքն ու ելքը երկրում գտնվող փախստականների աշխարհի ամենամեծ ճամբարներից մեկը: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներին:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ սահմանափակումներն ազդել են Դադաբի համալիրի վրա, որտեղ բնակվում է մոտ 217,5 հազար մարդ, ինչպես նաև՝ «Կակումա» ճամբարային համալիրի, որտեղ ավելի քան 196 հազար մարդ կա:
Նշվում է, որ մուտքի և ելքի սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 29-ին: