29/04/2020 13:13
Ուկրաինայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 456 նոր դեպք
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 456-ով՝ հասնելով 9866 մարդու, ևս 11 մարդ մահացել է, չորեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտնել է Առողջապահության նախարար Մաքսիմ Ստեփանովը:
«Անցած մեկ օրվա ընթացքում 456 մարդ է վարակվել, այդ թվում ՝ 33 երեխա և 133 բուժաշխատող, հոսպիտալացվել է 113 մարդ: Անցած օրվա ընթացքում գրանցվել է 11 մահ, որի մեծ մասի մոտ եղել են քրոնիկ հիվանդություններ», - ասել է Ստեփանովը: