29/04/2020 16:07
Գավառի միջադեպին ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել․ ՊՆ խոսնակ
«Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե, իբր, մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք՝ երեկ Գավառում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով երկու մարդ մահացել էր, երկուսը՝ տեղափոխվել հիվանդանոց։
Վեճը շարունակվել էր նաև հիվանդանոցում։ Ըստ հրապարակումների՝ ոստիկանների հսկողությունը ճեղքելով՝ հիվանդանոցում երկու մարդու դանակահարել էին։
Նրանց վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է։