29/04/2020 20:35
Թրամփն ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի մեծ թիվը բացատրել է վարակի թեստավորման լավ աշխատող համակարգով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում կորոնավիրուսի դեպքերի մեծ թիվը՝ 1 միլիոնը, բացատրել է վարակի թեստավորման լավ աշխատող համակարգով: Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է Twitter-ի իր էջում:
«Միակ պատճառը, թե ինչու է Միացյալ Նահանգներում գրանցվել վարակի մեկ միլիոն դեպք, այն է, որ մեր թեստավորման համակարգն ավելի լավ է աշխատում, քան աշխարհի ցանկացած այլ երկրներում: Մյուս երկրները զգալիորեն զիջում են մեզ թեստավորման հարցում, այդ պատճառով էլ վարակման դեպքերը նրանց մոտ ավելի քիչ են», - հայտարարել է Թրամփը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի ավելի քան 1 միլիոն դեպք է գրանցվել, մահացել է մոտ 58 հազար մարդ: