29/04/2020 14:18
«Hyundai»-ի գլխավոր դիզայներ Լյուկ Դոնկերվոլկեն լքել է պաշտոնը
Հարավկորեական «Hyundai Motor» ավտոմոբիլային ընկերության գլխավոր դիզայներ Լյուկ Դոնկերվոլկեն հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է «Yonhap»-ը՝ հղում անելով ընկերությանը:
Հայտնի է, որ մինչ 2015-ին կոնցեռնին միանալը նա զբաղվում էր «Lamborghini» և «Bentley» ընկերությունների մեքենաների դիզայնով:
«Hyundai Motor»-ում նա ղեկավարել է անկախ «Genesis» ապրանքանիշի և «Kia Motors» ավտոմեքենաների արտաքին տեսքի ստեղծման աշխատանքները:
Նա նշել է, որ հարավկորեական ընկերությունում նա ունի «երազանքի դիզայներական թիմ»: Սակայն նա չի նշել իր հեռանալու պատճառը:
Ներկայումս կոնցեռնում դիզայնի համար պատասխանատու են «Hyundai Design Center»-ի ավագ փոխնախագահը և «Kia Design Center»-ի ղեկավարը: