29/04/2020 19:57
Համոզված եմ, որ միասին կհաղթենք պանդեմիային. Էրդողանը նամակ է գրել Թրամփին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նամակ է ուղարկել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, որում համերաշխություն է հայտնել կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին, հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
Նշվում է, որ Էրդողանի հաղորդագրությունը Թրամփին առաքվել է թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռով՝ Անկարայից Վաշինգտոն ուղարկված բժշկական բեռների հետ:
«Հուսով եմ, որ Թուրքիայի կողմից Միացյալ Նահանգներին ուղարկված համեստ օգնությունը կնպաստի պանդեմիայի դեմ պայքարին և կօգնի ամերիկյան քաղաքացիների բուժմանը: Համոզված եմ, որ միասին մենք կհաղթենք պանդեմիային: Դուք կարող եք վստահ լինել, որ Թուրքիան կշարունակի ցուցադրել խորը համերաշխություն՝ որպես ԱՄՆ-ի հուսալի և ուժեղ գործընկեր», - ասվում է Էրդողանը հաղորդագրության մեջ:
Էրդողանը հույս է հայտնել, որ պանդեմիայից հետո ԱՄՆ Կոնգրեսը հաշվի կառնի Թուրքիայի համերաշխությունը, ինչը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ Անկարայի հետ Վաշինգտոնի ռազմավարական կապերի կարևորությունը և ավելի սերտ համագործակցել համատեղ մարտահրավերների դեմ պայքարում:
Նա նշել է, որ տարածաշրջանում իրադարձությունները, մասնավորապես՝ Սիրիայում և Լիբիայում, ցույց են տալիս Թուրքիայի և Միացյալ Նահանգների դաշինքի մեծ դերը: