29/04/2020 13:52
Ռուսաստանում ինքնաթիռ է կալանավորվել՝ 40 տոննա մաքսանենգ ծխախոտով, որը Երևանից Աֆղանստան էր ուղևորվում
Չնայած փակ սահմանների և մաքսանենգության դեմ պայքարի միջոցառումների ուժեղացմանը, անհատ ձեռնարկատերերը, որոնք զբաղվում են ծխախոտի մաքսանենգությամբ, նույնիսկ այսօր փորձում են Ռուսաստանի տարածքով տեղափոխել տասնյակ տոննա կեղծ արտադրանք: Փակ աղբյուրներով օրեր շարունակ տեղեկություն էր ստացվում ՌԴ հարավում մաքսանենգ ծխախոտի ամենամեծ խմբաքանակը բացահայտելու մասին: Այժմ տեղեկատվությունը հաստատել են մի քանի աղբյուրներ: Այս մասին հայտնում է «Բոյլերնայա» Telegram-ալիքը:
Շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին ՌԴ ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով:
Ըստ սահմանապահների՝ այն Հայաստանից Աֆղանստան էր ուղևորվում ՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով։ Փաստաթղթերից նրանցից առգրավվել է կեղծված հաշիվ-ապրանքագիր ու հայտարարագիրը:
Ներկայում ինքնաթիռն իր ամբողջ պարունակությամբ հետաքննության ընթացքում կմնա Կրասնոդարում: Լյուբյանկայում նշում են, որ «օդային ճանապարհը» միշտ էլ եղել է Հայաստանից մաքսանենգ ծխախոտ մատակարարման հիմնական ուղին, քանի որ հանրապետության հետ ցամաքային սահման չկա:
Կեղծ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցով վերջին տարիներին ավելի քան 100 տոննա ծխախոտ է տեղափոխվել այս եղանակով: Դեռևս 2018-ին Կրասնոդարի օդանավակայանում առգրավվել է Հայաստանից բերված 33,5 հազար տուփ ծխախոտ:
Մի քանի հարյուր միլիոն ռուբլի արժողությամբ մաքսանենգ խմբաքանակ. պարզ է, թե ինչու են այս գործով զբաղվում պատկան մարմինները, որոնք, իհարկե, կպարզեն, թե ինչն ինչոց է: Քննությունն ընթանում է ամբողջ թափով: