29/04/2020 20:10
Հարավային Կորեայում կառուցվող պահեստում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի
Հարավային Կորեայի Իչհոն քաղաքում կառուցվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի, հայտնում է «Չունան լլբո» թերթը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը:
«Այս գիշեր Կյոնգիդո նահանգի Իչհոն քաղաքի Մոգամյոն թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 37 մարդ: Չի բացառվում, որ նրանց թիվը կարող է աճել», - ասված է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ:
Ըստ վերջին տեղեկությունների՝ տուժել է տասը մարդ, նրանցից ութը ծանր վիճակում են:
Ենթադրվում է, որ հրդեհը սկսվել է ստորգետնյա հարկերից մեկում, որտեղ իրականացվել են շինարարական աշխատանքներ: