29/04/2020 14:07
Չեմ զարմանա, եթե մեր որոշ գործընկերներ առաջարկեն մի քանի հարյուր միլիարդ դրամ փող տպել ու որպես աջակցություն բաժանել․ Թունյան
Ես արդեն չեմ զարմանա անգամ, եթե մեր որոշ գործընկերներ առաջարկեն մի քանի հարյուր միլիարդ դրամ փող տպել ու որպես աջակցություն բաժանել մեր հայրենակիցներին ու տնտեսվարողներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«Ասում են՝ որքան ակնհայտ է ճշմարտությունն, այնքան դժվար է այն ընկալվում որոշ մարդկանց կողմից։ Ոչ թե այն պատճառով, որ չեն հասկանում, այլ որովհետև չհասկանալն ավելի ձեռնտու է», - գրել է նա։
Հիշեցնենք՝ երեկվանից խորհրդարանում բուռն քննարկման առիթ է դարձել ԼՀԿ առաջարկը։