29/04/2020 10:58
Հայաստանում կորոնավիրուսի 65 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1932 է
Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 65 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1932-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 900 քաղաքացի, փաստացի բուժվում է 1000-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 մարդ։