30/04/2020 10:53
Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել. մեկ օրում մահացել է երկու պացիենտ
Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 134 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2066-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 929 քաղաքացի, փաստացի բուժվում է 1103-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 մարդ, այլ պատճառով մահվան դեպքերը երկուսն է: