30/04/2020 20:08
Կառավարությունը 30%-ով կփոխհատուցի փետրվարին 10-25 հազ. դրամի էլեկտրաէներգիա ու 30-40 հազ. դրամի գազ սպառած քաղաքացիների կոմունալները
Կառավարությունը 30 տոկոսի չափով կփոխհատուցի 207.837 էլեկտրաէներգիայի և 81.697 գազի բաժանորդի ծախս, որոնք փետրվար ամսին սպառել են՝
10.001 դրամից մինչև 25.000 դրամ էլէկտրաէներգիա,
30.001 դրամից մինչև 40.000 դրամ գազ։
Շուրջ 310 ընդհանրապես չգազիֆիկացված գյուղի բնակիչների համար էլեկտրաէներգայի ծախսը կփոխհատուցվի 50 տոկոսով:
Այն բաժանորդներին, որոնք մարտ ամսին ունեցել են մինչև 3000 դրամ ջրի սպառում կտրամադրվի մինչև 50 տոկոս աջակցություն։
Այս ծրագրի շահառուների թիվը 424.972 է։