30/04/2020 18:55
Գրետա Թունբերգը 100 հազար դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը 100 հազար դոլար է նվիրաբերել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ին, կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ասվում է կազմակերպության կայքում:
«Գրետա Թունբերգը Երկրի օրը «Human Act Award 2020» պարգևին է արժանացել՝ ստանալով 100 հազար ԱՄՆ դոլար, որը նա նվիրաբերելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին: «Human Act»-ը կրկնապատկել է Գրետայի նվիրատվությունը, և ընդհանուր առմամբ 200 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շարունակական աշխատանքներին աջակցելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Իր կայքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը բոլորին հրավիրում է միանալ նվիրատվություններին, ստացված միջոցները կօգտագործվեն ավելի քան 190 երկրներում կորոնավիրուսի պայմաններում երեխաներին աջակցելու համար: