30/04/2020 19:09
Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ շաբաթում աճել է 15%-ով
Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ շաբաթում աճել է 15%-ով, մահացություններինը՝ 18%-ով, գրում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին:
Կլյուգեն հայտնել է, որ ընդհանուր առմամբ, տարածաշրջանում կորոնավիրուսով վարակվել է 1 408 266 մարդ, մահացել է՝ 129 344-ը:
Եվրոպային բաժին է ընկնում աշխարհում կորոնավիրուսի վարակակիների գրեթե կեսը և մահացության 63%-ը: