30/04/2020 17:00
Եկատերինբուրգում ահաբեկիչների են ոչնչացրել
Հրապարակվել է Եկատերինբուրգում ՌԴ ԱԴԾ-ի հակաահաբեկչական գործողության տեսանյութը:
Ուժայինները տեղեկատվություն են ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմանկիցների գտնվելու վայրի մասին: Դրանից հետո հակաահաբեկչական ռեժիմ է սահմանվել քաղաքում, ինչպես նաև՝ Սվերդլովսկի շրջանի Արամիլսկու շրջանում:
Կասկածյալները Չկալովսկի շրջանի տարածքում գտնվող առանձնատանն էին: Շենքը շրջափակվել է, իսկ մոտակա տների բնակիչները՝ տարհանվել:
Զինյալները հրաժարվել են իշխանություններին հանձնվել և կրակ են բացել, սկսվել է փոխհրաձգություն, որի ընթացքում իրավապահները վնասազերծել են երեք հանցագործի:
Հատուկ գործողության վայրում հայտնաբերել են պայթուցիկ նյութեր, զենք և զինամթերք: