30/04/2020 15:42
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է վեց հազարը
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 94,6 հազարի, որից ավելի քան 6 հազարը՝ մահացու ելքով, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 983 նոր դեպք, հաշվի առնելով այդ տվյալները, ընդհանուր առմամբ վարակվել է 94 640 մարդ, ապաքինվել՝ 75 103-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Միևնույն ժամանակ, ըստ նրա, անցած օրվա ընթացքում 71 մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել, ընդհանուր առմամբ, փետրվարի 19-ից մահացել է 6028 պացիենտ: