30/04/2020 19:15
Պուտինը ողջունել է մայիսի 9-ին «Հաղթանակի օրը» պատշգամբից երգելու գաղափարը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է կամավորների գաղափարը, որոնք կոչ են արել ռուսներին մայիսի 9-ին պատշգամբից երգել հայտնի «Հաղթանակի օր» երգը:
«Ես դա հաճույքով կանեմ: Պարզապես պետք է ընտրեմ իմ մասնակցության ձևը: Անպայման կմտածեմ այդ մասին, բայց չկասկածեք՝ ես հոգով և սրտով ձեզ հետ կլինեմ», - ասել է Պուտինը:
Ակցիան նախատեսված է անցկացնել մայիսի 9-ին՝ ժամը 19:00-ին: