30/04/2020 10:36
Տիգրան Ավինյանը հրաժարականի դիմում չի գրել
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարականի դիմում չի գրել, Aysor.am-ին ասաց Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Այդ մասին ֆեյսբուքյան մի օգտատեր է գրել ու բոլորը հիմնվել են դրա վրա, նման բան, բնականաբար, չկա», - ասաց Հունանյանը։
Դիտարկմանը՝ նշվում է, որ ազատվել է աշխատանքից նաև Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Հունանյանն ասաց, որ այդ մասով էլ է հերքում. Սիսեռյանն աշխատանքից չի ազատվել։
Նշենք, որ նման հայտարարություն արել էր վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանը։
«Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։ Ինտրիգը պահելու համար չեմ ասի՝ տեղն ով է լինելու։ Մի քանի օրից կամ արտակարգ իրավիճակի պրծնելուն պես լուրը պաշտոնապես կհրապարակեն կառավարության կայքում», - գրել էր Աճեմյանը։