30/04/2020 13:23
Աշխարհի աշխատողների կեսը կարող է մնալ առանց գոյատևման միջոցների
ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ աշխարհում աշխատողների գրեթե կեսը կարող է մնալ առանց գոյատևման միջոցների՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Ըստ BBC-ի ռուսական ծառայության տվյալների՝ խոսքն ավելի քան 1,5 միլիարդ մարդու մասին է:
Ըստ ԱՄԿ-ի՝ ամենաբարդ իրավիճակն այն մարդկանց համար է, որոնք չունեն կայուն պայմանագրեր, նրանցից շատերն աշխատում են մանրածախ, արտադրության և սննդի արդյունաբերության ոլորտում:
Ոչ ֆորմալ պայմաններում աշխատող մոտ երկու միլիարդ մարդ արդեն կորցրել է աշխատավարձի մի մասը՝ միջինը 60%: Դա տեղի է ունեցել նրանց տարածաշրջանում պանդեմիայի տարածման առաջին ամսում:
«Միլիոնավոր աշխատողների համար եկամտի բացակայությունը նշանակում՝ ոչ սնունդ, ոչ անվտանգություն, ոչ ապագա: Աշխարհի միլիոնավոր ձեռնարկություններ հազիվ են շնչում», - ասել է ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը:
«Նրանք խնայողություններ և վարկերի հասանելություն չունեն ... եթե հիմա նրանց չօգնենք, նրանք պարզապես կոչնչանան», - հավելել է նա: