30/04/2020 17:34
Արցախում ևս 27 քաղաքացու կորոնավիրուսի թեստը բացասական է
Արցախում ևս 27 քաղաքացու կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է տվել, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել», - նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի 8 հաստատված դեպք կա, որոնցից 5-ն արդեն ապաքինվել է։