01/05/2020 13:29
Ամեն ինչ արվում է ՝ քողարկելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը. Նարեկ Մանթաշյան (Տեսանյութ)
Ամեն ինչ արվում է ՝ քողարկելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որովհետև հայ ազգին իշխանության դեմ կոնսոլիդացնող հիմնական խնդիրը Ղարաբաղի հարցն է, լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը:
«Երբ Լավրովի նման լուրջ դիվանագետը հայտարարում է, որ բանակցային սեղանին կա փուլային տարբերակ, Հայաստանից նրան պատասխանում են Ռուբեն Ռուբինյանի մակարդակով և իրենց պողոսներին ուղղված կոչերով, թե դա սուտ է», - ասաց նա:
Ասուլիսին ներկա բժշկուհի Մարինա Խաչատրյանը համաձայնեց՝ նշելով, որ փորձ է արվում հետ վերադարձնելու ազատագրված հողերը:
«Մենք կանգնած ենք պատերազմի, էներգետիկ ճգնաժամի և սովի առաջ», - ասաց նա: