01/05/2020 11:11
Կորոնավիրուսից մահացած պացիենտը 27 տարեկան է եղել, ունեցել է խրոնիկական հիվանդություններ. ԱՆ խոսնակ
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 տարեկան իգական սեռի պացինետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», - գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք: