01/05/2020 11:33
Կորոնավիրուսի հետևանքով մահացած 27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ
27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27-ամյա աղջիկ:
«Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չհաջողվեց փրկել», - գրել է ԱՆ խոսնակը:
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 և 33 մահվան դեպք: