01/05/2020 13:45
Հնդկաստանում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 35 հազարը
Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է գրեթե 2 հազարով և հասել 35 043-ի, հայտնում են Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունից:
Գործակալության տվյալներով՝ 25 007 մարդ բուժում է անցնում: Կորոնավիրուսից ապաքինվել է 8888 մարդ (մեկ օրում +564), 1147-ը (+73)՝ մահացել:
Նախորդ օրը գրանցվել է 33 050 դեպք, մեկ օր առաջ ՝ մոտ 31 332: