01/05/2020 13:00
Ստացվում է, որ վարչապետը կամ իրավապահ մարմինները կարող են հանցագործություն պարտակել. Արսեն Բաբայան (Տեսանյութ)
Սպայի նվիրվածությունն իր պետությանը, հայրենիքին, փորձել որևէ կերպ կասկածի տակ դնել, այն էլ այնպիսի սպայի, որն ԱԱԾ տնօրեն է եղել, զուրկ է ընդհանրապես բարոյական որևէ կանոնից, լրագրողներին ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
Նա այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց պահանջել է պատասխանատվության ենթարկել Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, որը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին է։
Բաբայանը դատախազությունից պահանջում է իրավական գնահատական տալ Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը.
«Դատախազությունը, որպես հանցագործությունների դեմ պայքարի օղակ, պետք է առնվազն քրեական դատավարության ընթացակարգով ստուգման ենթարկի հայտնած տեղեկությունները»։
Բաբայանն ասաց նաև, թե Հրաչյա Հակոբյանն իր հայտարարության վերջին հատվածում արդեն ոչ թե հարցի եղանակով, այլ որպես հաստատված հանգամանք կեղծ տեղեկություն է հաստատում։
«Ստացվում է, որ վարչապետը կամ ՀՀ իրավապահ մարմինները կարող են պարտակել հանցագործություն։ Մյուս կողմից, ստացվում է, որ Հրաչյա Հակոբյանը կատարում է սուտ մատնություն։ Երրորդ կողմից էլ, որը հնարավոր չէ, գործ ունենք իբր լուրջ հանցագործության հետ։ Այս երեք ուղղություններով էլ իրավական պատասխանատվություն կիրառելու համար դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին», - ասաց Արսեն Բաբայանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24