01/05/2020 13:10
Վարչապետը տեսնում է իր ապաշնորհ կառավարության գործունեությունը, տեսնում է, որ իշխանությունը սկսել է փախնել իր տակից. Արսեն Բաբայան (Տեսանյութ)
Վարչապետը տեսնում է իր ապաշնորհ կառավարության գործունեությունը, տեսնում է, որ իշխանությունը սկսել է փախնել իր տակից։ Նա իրական մրցակից Արթուր Վանեցյանի մեջ է տեսնում, և ընտանեկան ամբողջ ուժերը կենտրոնացրել են պարոն Վանեցյանի ուղղությամբ, ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
Լրագրողի դիտարկմանը, թե այս աղմուկը մեկ այլ աղմուկին զուգահեռ բարձրացավ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդուն՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին մամուլում մեղադրանքներ էր ուղղվում՝ Ռուսաստանում հայտնաբերված ծխախոտով բեռնված ինքնաթիռի վերաբերյալ, Բաբայանն արձագանքեց.
«Մենք ավելի կարևոր թեմա ունենք, որը կապված է Արցախի հետ։ Կարծում եմ, որ բոլոր այս շեղող գործողությունները կապված են հենց այդ հարցը շեղելու հետ։ Բայց մենք պետք է հիշենք, որ վերջին շրջանում Արթուր Վանեցյանի շուրջ այսպիսի զրպարտչական գործողություններն ավելացան, երբ պարոն Վանեցյանը հանդես եկավ կոնկրետ հայտարարություններով։ Սա, իհարկե, որոշակի ցայտնոտային իրավիճակ ստեղծեց իշխանության վերևում կանգնած մարդու կամ մարդկանցից մի քանիսի մոտ։ Վստահ եմ, որ վարչապետը տեսնում է իր ապաշնորհ կառավարության գործունեությունը, տեսնում է, որ իշխանությունը սկսել է փախնել իր տակից և իրական մրցակիցն Արթուր Վանեցյանի մեջ է տեսնում, և ընտանեկան ամբողջ ուժերը կենտրոնացրել են պարոն Վանեցյանի ուղղությամբ»։
Իրավապաշտպան Արսեն Բաբայանն այսօր ՀՀ գլխավոր դատախազությանը դիմում է ներկայացրել՝ պահանջելով իրավական գնահատական տալ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը։