01/05/2020 17:42
Դեսպանները մինչև ուշ գիշեր հանդիպումներ են ունեցել Գուրգեն Խաչատրյանի հետ (Hraparak.am)
Ըստ Hraparak.am-ի տեղեկությունների՝ Գագիկ Խաչատրյանի որդին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն, իր խորհրդականների հետ որոշ ժամանակ առաջ մասնավոր հանդիպում է ունեցել Հայաստանի բարեկամ եվրոպական առանցքային մի երկրի արտակարգ և լիազոր դեսպանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Հանդիպումը տեղի է ունեցել դեսպանի նստավայրում և դրա ընթացքում նրանք քննարկել են «Գալաքսի Գրուպ» ընկերությանն առնչվող հարցեր:
Բացի դրանից, Գուրգեն Խաչատրյանի հետ հանդիպման ցանկություն են հայտնել մի շարք այլ երկրների դեսպաններ ևս:
Հանդիպումները տեղի են ունեցել բավականին ուշ ժամերի՝ մինչև կեսգիշեր: Դեսպանների նման ցանկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ տարբեր երկրների մակարդակով մտահոգություններ են ձևավորվել Հայաստանում տիրող իրավիճակով և բիզնեսի հանդեպ կիրառվող ռեպրեսիաների հետ կապված։
Դեսպանները մանրամասն լսել են Խաչատրյանի ներկայացրած հանգամանքները և, ըստ ամենայնի, զեկույց են պատրաստելու իրենց ղեկավարների համար։
Ի դեպ, հայտնի է դարձել, որ Գուրգեն Խաչատրյանը բազմաթիվ թղթեր, աուդիո-վիդեո նյութեր ունի ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպում-քննարկումներից, որոնք էլ, հնարավոր է, դեսպանների միջոցով «արտահոսել են» երկրի սահմաններից դուրս:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: