01/05/2020 15:08
Հայկ Մարությանն ապրիլին 1 մլն 800 հազարական դրամով պարգևատրել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին և խորհրդական Կարեն Համբարձումյանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 1,8 մլն դրամով պարգևատրել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանին:
Կարգադրությունը քաղաքապետը ստորգագրել է ապրիլի 20-ին:
Նշվում է, որ Հայկ Սարգսյանն ու Կարեն Համբարձումյանը պարգևատրվել են աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր որակով կատարելու համար։
«Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին և քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանին խրախուսել դրամական պարգևատրմամբ 1800,0-հազարական /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին», - ասված է կարգադրության մեջ։