01/05/2020 14:52
Ռոբերտ Քոչարյանը մի քանի օրից կվիրահատվի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա օրերին կվիրահատվի, Aysor.am-ին ասաց Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։
«Առողջական վիճակը կայուն է, հետազոտությունների փուլում ենք, վիրահատության անհրաժեշտություն կլինի: Նախավիրահատական պատրաստության ընթացքում ենք», - ասաց նա։
Արմեն Չարչյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի տրամադրությունը բարձր է։
«Տրամադրված է հաղթահարելու առողջական բոլոր այն խնդիրները, որոնք ունի», - նշեց ԲԿ-ի տնօրենը՝ հստակեցնելով, որ վիրահատությունը կլինի մի քանի օրից: