01/05/2020 14:31
Մայիսի 4-ից կբացվեն վարսավիրանոցներն ու բացօթյա սրճարանները
Մայիսի 4-ից Հայաստանում կբացվեն տեքստիլ և կահույքի արտադրամասերը, կոշիկի արտադրությունը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
«Կգործեն այն ռեստորանները, սրճարաններն ու բառերը, որոնք ունեն բացօթյա տարածք», - ասաց նա՝ նշելով, որ փակ տարածքներում սպասարկում չի իրականցվի։
Փոխնախարարի խոսքով՝ մայիսի 4-ից կթույլատրվի նաև վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությունը։
Դրանք կգործեն հստակ կանոնների սահմաններում, որոնց պահպանումը կվերահսկվի տեսչական մարմնի կողմից։
Փոխնախարարի խոսքով՝ մոլերը և հանրախանութները կշարունակեն փակ մնալ, աշխատելու են միայն դրանց տարածքում գործող սննդի, պարենային խանութները և դեղատները։
Իսկ սպորտային օբյեկտների գործունեությունը կթույլատրվի բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման համար։