01/05/2020 19:35
Թեստավորված ևս 17 քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հաստատվել․ Արցախի ԱՆ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված ևս 17 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել:
Հիշեցնենք, որ առ այսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից վեցն արդեն ապաքինվել են:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին: