01/05/2020 17:21
Բելգիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 49 հազարը
Անցած մեկ օրում Բելգիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմել է 513 մարդ, 130 մարդ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ կամ կասկածանքով մահացել է, հայտնում են երկրի առողջապահության նախարարության օպերատիվ շտաբից:
Այսպիսով, հիվանդների ընդհանուր թիվը երկրում 49 032 է, մահացություններինը՝ 7703 (հաշվի առնելով հաստատված և կասկածելի բոլոր դեպքերը):
Ապաքինվել է 11 892 մարդ, որից 316-ը՝ վերջին 24 ժամում: