01/05/2020 18:45
Մահացել է Վախթանգովի անվան թատրոնի ամենատարեց դերասան Եվգենի Ֆյոդորովը
96 տարեկանում մահացել է Վախթանգովի անվան թատրոնի ամենատարեց դերասան, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Եվգենի Ֆյոդորովը, հայտնում են մշակութային հաստատության մամուլի ծառայությունից:
«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ կյանքի 97-րդ տարում երեկ երեկոյան (ապրիլի 30 - խմբ.) մահացել է Վախթանգովի անվան թատրոնի ամենատարեց դերասան, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Եվգենի Ֆյոդորովը», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Թատրոնից նշել են, որ չնայած լուրջ հիվանդությանը՝ Ֆյոդորովը «մինչև կյանքի գրեթե վերջին օրը մնացել է իր հարազատ բեմում»:
Վերջին շրջանում դերասանը խաղացել է Կանովիչի «Ժպտա մեզ, Տե՛ր» և Գորդոնի ու Միլերի «Վերջին լուսինը» ներկայացումներում: