01/05/2020 16:51
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 95 հազարը
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 95 հազարը, որից մոտ 6100-ը՝ մահացու ելքով, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 1006 նոր դեպք, հաշվի առնելով այդ տվյալները, ընդհանուր առմամբ վարակվել է 95 646 մարդ, ապաքինվել՝ 76 318-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Միևնույն ժամանակ, ըստ նրա, անցած օրվա ընթացքում 63 մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 19-ից մահացել է 6091 մարդ: