01/05/2020 18:03
Իսպանիայում կորոնավիրուսի հետևանով մահացածների թիվը հասել է 24 824-ի
Իսպանիայում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել է 281՝ ընդհանուր թիվը հասել է 24 824-ի, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից:
Անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 1175 նոր դեպք, համաճարակի սկզբից վարակվածնքերի ընդհանուր թիվը գերազանցել է 215 հազարը:
Ապաքինվել է 114 678 հիվանդ, որից 3103-ը՝ անցած 24 ժամվա ընթացքում:
Հիվանդության ակտիվ դեպքերի ընդհանուր թիվը 75,7 հազար է: