01/05/2020 17:01
ԱՄՆ-ում չեն բացառում, որ կորոնավիրուսային պանդեմիան կտևի երկու տարի
COVID-19 կորոնավիրուսային պանդեմիան կարող է տևել երկու տարի և չի կարող վերահսկվել, քանի դեռ աշխարհի բնակչության երկու երրորդը վիրուսի նկատմամբ իմունիտետ ձեռք չի բերի, հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով Մինեսոտայի համալսարանի վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության կենտրոնի ուսումնասիրությանը:
«Բնակչությունը պետք է պատրաստվի առաջիկա երկու տարում հիվանդության հնարավոր պարբերական բռնկումներին», - ասում են ուսումնասիրության հեղինակները:
Նրանց կարծիքով՝ պանդեմիան կարող է շարունակվել մինչև 2022 թվականը: