01/05/2020 11:20
Թրամփը մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ կլքի Սպիտակ տունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի քան մեկ ամիս չի հեռացել Սպիտակ տնից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, ուրբաթ կմեկնի իր ծայրամասային նստավայր՝ Քեմփ Դեյվիդում, հետևում է Սպիտակ տան հրապարակած աշխատանքային գրաֆիկից:
Ինչպես երևում է փաստաթղթից, Թրամփի ժամանումը Քեմփ Դեյվիդ (Մերիլենդ) նախատեսվում է ժամը 17,35-ին (Երևանի ժամանակով շաբաթ՝ 01.35-ին):
Վերջին անգամ Թրամփը լքել է Վաշինգտոնը մարտի 28-ին. նա այցելել էր Վիրջինիայի ԱՄՆ ռազմածովային բազա՝ Comfort հոսպիտալ նավն անձամբ Նյու Յորք ուղեկցելու համար:
Ըստ վերջին տվյալների՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է ավելի քան մեկ միլիոն, մահացել է ավելի քան 60 հազար մարդ: Թրամփը գրեթե ամեն օր մասնակցել է Սպիտակ տան ճեպազրույցներին՝ համաճարակի դեմ պայքարում իրավիճակի վերաբերյալ: