01/05/2020 20:11
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Համաշխարհային բանկը 150 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային
Համաշխարհային բանկը որոշել է 150 միլիոն դոլար հատկացրել Ուկրաինային՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի պանդեմիայի դեմ պայքարի համար, ասվում է Ուկրաինայի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
«Ուկրաինան Համաշխարհային բանկից կստանա 150 միլիոն դոլար: Համապատասխան որոշում է կայացվել բանկի տնօրենների խորհրդի կողմից», - մեջբերում է ТАСС-ը մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Այս միջոցները կօգտագործվեն ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին աջակցելու և պանդեմիայի դեմ պայքարելու համար: