01/05/2020 14:09
Ֆրանսիայի առաջնությունը կկորցնի 243 միլիոն եվրո մրցաշրջանի վաղ ավարտի պատճառով
Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության պաշտոնական հեռարձակող «Canal+» հեռուստաալիքը խզել է պայմանագիրը Լիգա 1-ի հետ և դադարեցրել պայմանագրով նախատեսված բոլոր վճարումները:
Ըստ «L'Equipe»-ի պաշտոնական կայքի՝ լիգան պետք է ստանար 243 միլիոն եվրո, բայց հիմա դա տեղի չի ունենա այն պատճառով, որ առաջիկայում հանդիպումներ չեն լինի և, հետևաբար, հեռուստահհեռարձակումներ ևս նախատեսված չեն:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ֆրանսիայի առաջնությունն ավարտվել է գրաֆիկից շուտ, իսկ ՊՍԺ-ն ճանաչվել է Լիգա 1-ի հաղթող: