01/05/2020 20:17
Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 29 700-ի
Շվեյցարիայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 վարակի 119 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն այժմ 29 700 է, տեղեկացրել են հանրային առողջապահության դաշնային գրասենյակից:
Մայիսի 1-ի դրությամբ՝ Շվեյցարիայում մեկ օրում հայտնաբերվել է 119 նոր վարակակիր (մեկ օր առաջ՝ 179), գրանցվել է մահվան 12 դեպք:
Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29 705-ի, 1435 մարդ դարձել է վիրուսի զոհ: