01/05/2020 10:47
Հարավային Կորեայի լեռներում փրկարարական ուղղաթիռ է ընկել. սրահում 7 մարդ է եղել
Հարավային Կորեայի լեռներում փրկարարական ուղղաթիռ է ընկել. սրահում 7 մարդ է եղել, այդ թվում՝ մեկ պացիենտ, հայտնում է YTN- ն:
Վթարը տեղի է ունեցել ուրբաթ՝ մայիսի 1-ին, ժամը 12-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժամը 7-ին) Գեոնգանգանգնո նահանգի Չիրիսան լեռներում: Ուղղաթիռը վերադառնում էր ահազանգից:
Փրկարարական խումբը չի տուժել, բայց հիվանդը և նրա խնամակալը գտնվում են ծանր վիճակում, նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
Հաղորդվում է, որ վթարի ժամանակ պայթյուն չի եղել: