01/05/2020 17:06
Արցախում կրկնակի թեստավորված քաղաքացիներից մեկի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր կրկնակի թեստավորվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել, այսինքն` վարակը չի հաստատվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Ապաքինված քաղաքացին այսօր դուրս կգրվի բուժհաստատությունից:
Հիշեցնենք, որ առ այսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն առողջացել են:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին: