01/05/2020 16:18
Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 890-ով
Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 890-ով՝ հասնելով 14 917-ի:
Այս մասին տեղեկացնում են հանրապետության առողջապահության նախարարությունից:
«Մայիսի 1-ի տվյալներով՝ երկրում COVID-19-ի դրական թեստ է արձանագրվել 14 917 մարդու մոտ», - ԱՆ հաղորդագրությունը մեջբերում է ТАСС-ը:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 93 մարդ, ապաքինվել՝ 2918-ը: