01/05/2020 10:58
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 82 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2148-ի, մահվան դեպքերինը՝ 33-ի
Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 82 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2148-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 977 քաղաքացի, փաստացի բուժվում է 1136-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 33 մարդ, այլ պատճառով մահվան դեպքերը երկուսն է: