01/05/2020 12:56
Փաշինյանն ամեն գնով փորձում է երկիրը հասցնել 90-ական թվականների սկզբին. Նարեկ Մանթաշյան (Տեսանյութ)
Կոչ եմ անում ՀՀ վարչապետին և պարետատանը, որպեսզի կորոնավիրուսն իրենց տնտեսական անհաջողությունների մեղավոր չկարգեն: Այս ամենի միակ մեղավորն օրվա իշխանությունն է՝ կորոնավիրուսի հանդեպ իր անլուրջ վերաբերմունքով, ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը:
Անդրադառնալով կոմունալ վճարների փոխհատուցման ծրագրին և դրան հետևած զանգվածային անջատումներին՝ բանախոսը նկատեց՝ գազը կամ լույսն անջատելը մարդկանց հարստահարելու միջոց էր:
«Կառավարութունը չի կարողանում կոնկրետ տեղորոշել՝ ում օգնել և մեկը մեկից անհաջող ծրագրեր իրականացնելուց հետո Փաշինյան ամուսիններն առաջարկում են՝ ով ավելցուկ գումար ունի, տանի մուծի: Փաշինյանն ամեն գնով փորձում է երկիրը հասցնել 90-ական թվականների սկզբին:
Բայց պետք է հիշենք, թե ինչպես ավարտվեց տերպետրոսյանական ժամանակաշրջանը: Նիկոլ Փաշինյանը, մտավոր կարողություններով, խարիզմայով բավականին զիջելով Լևոն Տեր-Պետրոսյանին, չի կարողանա այդքան երկար ձգել և ավելի շուտ հրաժարական կտա», - նշեց Նարեկ Մանթաշյանը: